կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Այդ հարցին չեմ պատասխանում». Հայկ Ղալումյանը՝ Տավուշի որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու մասին

«Այդ հարցին չեմ պատասխանում». Հայկ Ղալումյանը՝ Տավուշի որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու մասին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը չի պատասխանում հարցերին՝ մարզից գյուղեր կհանձնե՞ն Ադրբեջանին։

«Ես այդ հարցին չեմ պատասխանի, համենայն դեպս, ես այդ հարցին չեմ պատասխանի», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 
Լրագրողի դիտարկմանը՝ չեք պաստախանում, որովհետև չկա՞ նման բան` արձագանքեց. «Ընդհանրապես այդ հարցին չեմ պատասխանի»։
 

Նա ասաց, թե մարզում կրակոցները հատուկենտ են, «լուրջ ոչինչ չկա»։

Մարզպետը լրագրողներին կոչ արեց հաջորդ անգամ իրեն գյուղեր հանձնելու մասին հարցեր չտալ։

Հարցին՝ կարո՞ղ եք վստահեցնել, որ Տավուշի մարզից որևէ գյուղ չի հանձնվի Ադրբեջանին` Ղալումյանն արձագանքեց. «Չեմ հասկանում, ամեն ինչ ասացի, ասում եմ՝ հարցին չեմ պատասխանում, ինչո՞ւմն է խնդիրը»։

«Այս պահին նման խնդիր չունենք, չի քննարկվում», - ասաց նա։

Լրագրողների հարցին՝ կարո՞ղ է բացառել, որ Ղազախի շրջանի 7 գյուղերը չեն հանձնվի Ադրբեջանին, Ղալումյանն ասաց․ «Չեմ կարող բացառել»։

Ղալումյանը հերքեց նաև այն տեղեկությունները, որ Վերին Ոսկեպարի հատվածում ռուս խաղաղապահների անցակետ կա տեղադրված։

  • Կիսվել: