շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արման Բաբաջանյանը հանդիպել է Նաիրի Հունանյանի հետ ու 2 ժամ առանձնազրույց ունեցել

Արման Բաբաջանյանը հանդիպել է Նաիրի Հունանյանի հետ ու 2 ժամ առանձնազրույց ունեցել

 

«Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ, իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը հասցված այս ահաբեկչական սպանդը չի ներվելու և որևէ մեկն անպատիժ չի մնալու», -հավելել է պատգամավորը:

Հոկտեմբերի 27-ին լրանում է ողբերգական իրադարձությունների 20-րդ տարին: Ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը իր ազատազրկման 20-րդ տարին լրանալուց հետո դիմել է պատկան մարմիններին՝ խնդրելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակել իրեն: Սակայն երեկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քիչ հավանական համարեց նրա ազատ արձակումը։

  • Կիսվել: