երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի շուրջ դավադրություն է տեղի ունենում, հանրությանը մոլորեցնում են․ Դանիելյան

Արցախի շուրջ դավադրություն է տեղի ունենում, հանրությանը մոլորեցնում են․ Դանիելյան

Արցախի շուրջ Դավադրություն է տեղի ունենում, որը հանրությանը մոլորեցնելու նպատակով ուշադրությունից հեռացնում են։ Այս մասին այսօր «Ադեկվադ» միաբանության կազմակերպած «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։

Հանդիպմանը քննարկվում է արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և զարգացումերը։ «Բոլորիս հայտնի դարձավ, որ Արցախի հիմնահարցի այն «չբանակցությունները», որոնք մեր իշխանությունը «կոնսուլտացիա» էր անվանում, փաստացի բանակցություններ էին, որոնց շրջանակներում շատ հստակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվում։ Կա պրոցես, որը առաջ է շարժվում»,- ասաց Դանիելյանը։

Նա նշեց,որ Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել լրագրողների փոխայցերի մասին, որը գաղտնի է պահվել։ 

  • Կիսվել: