երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առաջարկում եմ ֆլեշմոբ անել՝ հասկանամ նման առաջարկի իմաստ կա, թե ոչ. Հայկ Սարգսյանը՝ իր նախաձեռնության մասին

Առաջարկում եմ ֆլեշմոբ անել՝ հասկանամ նման առաջարկի իմաստ կա, թե ոչ. Հայկ Սարգսյանը՝ իր նախաձեռնության մասին

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների առաջարկով հարուստներ և աղքատների տարանջատում չի լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արարատի մարզ մեկնած ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը:

«Իմ թիմակիցների մի մասը ողջունում է իմ օրենսդրական նախաձեռնությունը եւ հայտարարել են, որ իրենք նույնպես նման մտահղացում են ունեցել: Ես առաջարկում եմ ֆլեշմոբ անել և գուցե այդ քաղաքացիների թիվը այնքան քիչ լինի, որ ես էլ մտածեմ նման նախաձեռնության իմաստ չկա»,-նշել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ այդ օրինագծով հնարավորություն է տրվում վճարել 10 մլն դրամ եւ երկու տարվա փոխարեն ծառայել ընդամենը մեկ ամիս:

«Տասը միլիոն դրամը հավասար է երկու պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձին: Ես տասնյակ երկրների փորձ եմ ուսումնասիրել, որոնք կտեղադրեմ իմ ֆեյսբուքյան էջում»,- ավելացրեց Սարգսյանը:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի այդ նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նաեւ նախկինում պաշտպանության փոխնախարար է եղել, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ նրա կարծիքը դրական է:

 

  • Կիսվել: