շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արա Բաբլոյանը հարցաքննության ներկայացել է իր նախընտրած ժամին. ՀՔԾ

Արա Բաբլոյանը հարցաքննության ներկայացել է իր նախընտրած ժամին. ՀՔԾ

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը օրենքով սահմանված կարգով հրավիրվել է հարցաքննության, PrimeNews.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ՀՔԾ-ից՝ մեկնաբանելով այն հայտարարությունները, թե Բաբլոյանին պարտադրվել է ընդհատել վիրահատությունը և գնալ ՀՔԾ։

ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ, Բաբլոյանը հրավիրվել է հարցաքննության հոկտեմբերի 22-ի առավոտյան։ «Սակայն հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է, և Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16։00֊ին, հարցաքննությունն էլ իր խնդրանքով ընդհատվել է հաջորդ օրը ներկայանալու պայմանով», -փոխանցեղին ՀՔԾ լրատվական բաժնից։

  • Կիսվել: