կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալիևը հոխորտում է, որ այն, ինչ իր տիրապետության տակ է իրենն է, հայկական կողմից՝ զրո արձագանք. Արծվիկ Մինասյան

Ալիևը հոխորտում է, որ այն, ինչ իր տիրապետության տակ է իրենն է, հայկական կողմից՝ զրո արձագանք. Արծվիկ Մինասյան

Ալիևը անընդհատ խոսում է, հոխորտում է, որ որ այն, ինչ իր տիրապետության տակ է, իրենն է, մնացածն էլ պետք է իրեն տան, հայկական կողմից՝ զրո արձագանք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպման մասին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Հակառակը, Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի հայտարարություններվ, պատրաստ են ամեն ինչ զիջել, բառացիորեն ամեն ինչ»,-հավելեց նա:

 Արծվիկ Մինասյանի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը ընդունել է մի որոշում, որը որևէ սկզբունք չի պարունակում իր մեջ, ավելին, այնտեղ նշված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդունել են այդ փաստաթուղթը: «Եթե դեկտեմբերին կառավարությունը ընդունում է նման որոշում,  ըստ էության, դա միջազգային համաձայնություն է: Որքանո՞վ է այդ միջազգային համաձայնությունն իրավաչափ, եթե չի անցել ներպետական ընթացակարգը: Ո՞վ է տվել իրեն իրավունք, որ վերցնում ու Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում այս հանձնաժողովի հետ կապված»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, սկզբունքային հարցերը, որոնք պետք է դրվեին Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպման հիմքում ուժի և դրա սպառնալիքի գործադրումից հրաժարվելը, լարված իրավիճակը թոթափելը, ինքնիշխան Հայաստանի տարածքներից դուրս գալը, գերիներին ազատ արձակելն են:

  • Կիսվել: