կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Ալեն Սիմոնյանը չբացառեց ՀԱՊԿ-ից դուրս գալը

Ալեն Սիմոնյանը չբացառեց ՀԱՊԿ-ից դուրս գալը

Որեւէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, մեր հանրությունն էլ է դրա մասին խոսում:  Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում: Անգամ լրագրողներն են անընդհատ հարցնում»,-ասաց նա:

Հարցին՝ դա կարո՞ղ է հավելյալ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ խնդիրներ պետք է ստեղծի, հարձակվի մեզ վրա, սանկցիաներ կիրառի, ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք, բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Խոսքը թե Լեռնային Ղարաբաղի մասին է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի»:

  • Կիսվել: