Ադրբեջանի քաղաքականությունը ցույց է տալիս՝ արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել, եթե նրանք վերադառնան ԼՂ. Արմեն Խաչատրյան
«Առանց Արցախի հիմնախնդրի՝ ես չեմ կարծում, որ որևէ մեկը ինչ-որ մի բան կքննարկի, բոլոր շերտերում, բոլոր քննարկումների ժամանակ գրեթե քննարկվում է Արցախի խնդիրը», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են շատ միջոցառումներ և՛ Հայաստանում, և՛ միջազգային ատյաններում։
«Ադրբեջանի վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել, եթե նրանք վերադառնան Լեռնային Ղարաբաղ», - նշեց նա։