կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին լուծել Հայաստանի հարցը․ վարչապետ

2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին լուծել Հայաստանի հարցը․ վարչապետ

2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին լուծել Հայաստանի հարցը և փակել այն ամբողջությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1996 թվականից Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել և 2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին Հայաստանի հարցը լուծեն և փակել ամբողջությամբ։

Ավելին ասեմ՝ ինչպես եղավ, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեցին այն ժամանակ, երբ խորհրդարանը լուծարված էր և վարչապետը հրաժարական էր տվել՝ երկրում ո՛չ խորհրդարան կար, ո՛չ կառավարություն։ Ի՞նչու դա տեղի ունեցավ 2021 թվականի մայիսի 12-ին, երբ բոլոր որոշումները ուժի մեջ էին մտել։ Օրինակ՝ ինչո՞ւ մայիսի 5-ին, մայիսի 2-ին, ապրիլի 30-ին, ապրիլի 25-ին տեղի չունեցավ։ Այդ հարցը չի կարող չծագել։ Եվ մյուս կողմից էլ ասում էին, թե ինչո՞ւ ռազմական գործողություններ չեն սկսում, գնացեք։ Պատասխանը շատ պարզ է՝ ամբողջ հաշվարկը դրա մեջ էր, որ պատերազմ սկսվի, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չլինի ընտրություններ անցկացնել և որի արդյունքում 2021 թվականի ամռանը դե-յուրե և դե-ֆակտո տեղի կունենա Հայաստանի Հանրապետության լուծարում։ Սա է ամբողջ պատմությունը և այս պատմությունը 2018 թվականին չի սկսել։ Այս պատմությունը սկսել է 1996 թվականից, զարգացել 1999 թվականի հոկտեմբերի 27-ով, 2003 թվականի, 2008 թվականի իրադարձություններով և այդպես շարունակ»,- ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: