երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ծնողներս շատ են սիրում Նաիրին․ Match TV-ի հաղորդավարուհին՝ Տիկնիզյանի հետ հարաբերությունների մասին

Ծնողներս շատ են սիրում Նաիրին․ Match TV-ի հաղորդավարուհին՝ Տիկնիզյանի հետ հարաբերությունների մասին

Match TV հեռուստաալիքի և Rodina Media մեդիա ֆուտբոլային թիմի հաղորդավար Յանա Ռոմաշկինան Instagram-ի իր էջում պատասխանել է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Տիկնիզյանի մասին պրովոկացիոն հարցին։

Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել Ռոմաշկինային, և վերջինս համաձայնել է։

«Ձեր ծնողները դեմ չէի՞ն, որ ռուսի հետ չե՞ք ամուսնացել»,- երկրպագուներից մեկը հարցրել է Ռոմաշկինային Storys բաժնում։

Յանան այսպես է արձագանքել.

«Հըմ… Սկսենք նրանից, որ Նաիրն այնքան էլ «ոչ ռուս» չէ, որքան՝ Դուք կարծում եք։ Նրա հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Ստացվում է 50/50: Բացի այդ, նա ծնվել է Սանկտ Պետերբուրգում, ապրել այնտեղ, ապա տեղափոխվել Մոսկվա։

Ռուսաստանը բազմազգ երկիր է։ Եվ գործնականում ամբողջ աշխարհում այլևս ոչ մեկին չի զարմացնում, որ տարբեր ազգերի, ռասաների և կրոնների մարդիկ կարող են հարաբերություններ հաստատել և երջանիկ ընտանիքներ ստեղծել: Բոլոր սահմանափակումները, ինչպես ասում են, մեր գլխում են։

Ինչ վերաբերում է իմ ծնողներին, ապա նրանք միայն երջանիկ են և շատ են սիրում Նաիրին»,- գրել է Ռոմաշկինան։

  • Կիսվել: