Ստալոնեի 98-ամյա մայրը երգում է, մարզվում ու ակորդեոն նվագում (տեսանյութ)
Սիլվեստր Ստալոնեի 98-ամյա մայրը բավականին ակտիվ կյանք է վարում։ Նա ակտիվորեն զբաղվում է սպորտով, գնում է գնումներ կատարելու, նվագում է ակորդեոն եւ դաշնամուր, նաեւ երգում է:
«Պիլատեսի իմ դասն անգերազանցելի էր։ Իսկ ինչո՞վ ես դու զբաղվել»,- Instagram-ում տեսանյութերից մեկին կից գրել է Ստալոնեի մայրը, որտեղ նրան հետեւում է գրեթե 24 հազար հոգի։
Մարզումների լուսանկարներն ու տեսանյութերը ամերիկացի աստղի մայրը պարբերաբար հրապարակում է իր միկրոբլոգում։
Այսքանից բացի՝ Ժակլինը նաեւ աստղաբան է եւ «Աստղերի ուժը. աստղագիտական ուղեցույց դեպի սուպերհաջողություն» գրքի հեղինակը։