Կարեն Խաչանովի ընտանիքում ծնվել է երկրորդ որդին
Աշխարհի 11-րդ ռակետ, 2020թ․ օլիմպիական փոխչեմպիոն Կարեն Խաչանովի ընտանիքում ծնվել է երկրորդ որդին։
«12.07.2023։ Բարի գալուստ աշխարհ, իմ երկրորդ զավակ՝ Միքայել»,- սոցիալական ցանցերում գրել է հայ թենիսիստը՝ հրապարակելով լուսանկար։
Խաչանովի առաջնեկը ծնվել է 2019թ․ սեպտեմբերին, նրա անունը Դավիթ է։