շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Հեռանում եմ». Սոֆի Մխեյանը նոր երգ է հրապարակել

«Հեռանում եմ». Սոֆի Մխեյանը նոր երգ է հրապարակել

Երգչուհի Սոֆի Մխեյանը երկրպագուներին է ներկայացրել «Հեռանում եմ» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը՝ Նիկ Էգիբյանի, գործիքավորումը ևս իրականացրել է Նիկ Էգիբյանը, հոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է:

Երգը հրապարակելիս Մխեյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ անհամբեր սպասելու է արձագանքներին: «Շնորհակալ եմ ընկերներիս: Երգ-էմոցիա, որ ծնվեց մեկ շաբաթ առաջ, ու յուրաքանչյուրիդ շնորհիվ այսօր այն ներկայացնում եմ ձեր դատին»,-գրել է նա:

  • Կիսվել: