71-ամյա Պուգաչովան իր երկվորյակներին առաջին դասարան է տարել (լուսանկարներ)
Երգչուհի Ալլա Պուգաչովան իր երկվորյակներին այսօր առաջին անգամ դպրոց է տարել, տեղեկացնում է kp.ru-ն:
Նշվում է, որ պրիմադոննան իր և Մաքսիմ Գալկինի երեխաներին՝ Գարիին և Լիզային, առաջին դասարան է ուղեկցել: Երեխաներն ընդունվել են մերձմոսկովյան մասնավոր դպրոց:
«Ահա և սեպտեմբերի մեկը: Պատրաստվել ենք, հուզվել, զարդարվել և գնացել: Ուղեկցել են մայրիկը, հայրիկը, դայակն ու ընկերները»,-Ինստագրամի իր էջում գրել է Մաքսիմ Գալկինը: