երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Զոհը ոչ թե Իսրայելն է, ոչ թե Իրանը, այլ Գազայի բնակիչներն են․ Ֆիդան

Զոհը ոչ թե Իսրայելն է, ոչ թե Իրանը, այլ Գազայի բնակիչներն են․ Ֆիդան

Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարի իր գործընկեր շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման ալ Սանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Հ.Ֆիդանը նշեց, որ «Զոհը ոչ թե Իսրայելն է, ոչ թե Իրանը, այլ Գազայի բնակիչներն են»։

Նրա խոսքով՝ պարզ է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում էր տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ՝ իշխանության ղեկին մնալու համար։

  • Կիսվել: