կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինայում փողոց է անվանվել հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին

Ուկրաինայում փողոց է անվանվել հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին

Ուկրաինայի Կրոպիվնիցկի քաղաքում հանրահայտ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին փողոց ու նրբանցք է անվանվել: Այդ մասին տեղեկանում ենք ուկրաինական Analitika պարբերականից։

Կրոպիվնիցկիի քաղաքային խորհրդի նստաշրջանի նիստում քվեարկել են Պուգաչովի փողոցն ու նրբանցքը Սերգեյ Փարաջանովի փողոց ու նրբանցք վերանվանելու օգտին:

Փողոցն անվանափոխելու առաջարկը ներկայացրել է Կիրովոգրադի մարզում գործող Ուկրաինայի հայերի միությունը՝ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Կրոպիվնիցկիում հող է հատկացվել հայկական եկեղեցու կառուցման համար։

Analitika-ն հավելում է, որ Ուկրաինայի հայերի միությունը` Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրայնացման ուղղությամբ։

  • Կիսվել: