երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ

Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ

Իրանի պատասխանը Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու Իսրայելի փորձին կչափվի ոչ թե ժամերով ու րոպեներով, այլ վայրկյաններով։ Այս մասին, IRNA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քանին։
 
«Եթե Իսրայելը փորձի դիպչել իրանական հողին, միանշանակ շատ ավելի ուժեղ հարված կստանա նախորդի համեմատ։ Եթե նա ևս մեկ սխալ թույլ տա, պատասխանը կլինի ուժեղ և անհապաղ և կչափվի ոչ թե օրերով ու ժամերով, այլ վայրկյաններով»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան։
 
Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը հարված է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ամսվա սկզբին իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայում Իրանի հյուպատոսության հրթիռակոծման:
Իրանական հարձակման մեջ, տարբեր տվյալներով, օգտագործվել են մի քանի հարյուր հրթիռ և անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Shahed կամիկաձե ԱԹՍ-ներ, «Ֆաթահ» և «Ֆաթահ-2» գերձայնային հրթիռներ:

  • Կիսվել: