կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մարսելի կենտրոնում շենք է փլուզվել. կան տուժածեր

Մարսելի կենտրոնում շենք է փլուզվել. կան տուժածեր

Մարսելի կենտրոնում չորսհարկանի շենք է փլուզվել, տուժել է առնվազն հինգ հոգի, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը:
 
Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. ՛՛Գիշերը ժամը 00:40-ին փլուզվել է Տիվոլի փողոցի 17 հասցեում գտնվող շենքը, ինչի հետևանքով մասնակի փլուզվել է նաև հարևան տների մի մասը՝ համար 15-ը և 19-ը՛՛:
Հինգ մարդ, նրա խոսքով, հոսպիտալացվել է, սակայն փլատակների տակ կարող են էլի մարդիկ մնացած լինել: Պայանը հավելել է, որ հրդեհը դժվարացնում է որոնողափրկարարական աշխատանքները:
 
Ըստ քաղաքապետի՝ հարևանությամբ գտնվող շենքի փլուզման վտանգ նույնպես կա։
 
Նշենք, որ լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էինք, որ փլուզումը տեղի է ունեցել հզոր պայթյունից հետո: Ականատեսները պատմել են գազի ուժեղ հոտի մասին։
 

  • Կիսվել: