կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սամարայի շրջանում Չապաևկա գետի վրա երկաթուղային կամրջի պայթեցման փորձ է տեղի ունեցել, ուկրաինական հետախուզություն

Սամարայի շրջանում Չապաևկա գետի վրա երկաթուղային կամրջի պայթեցման փորձ է տեղի ունեցել, ուկրաինական հետախուզություն

Ուկրաինական հետախուզությունը հաստատել է Սամարայի շրջանում Չապաևկա գետի վրա երկաթուղային կամրջի պայթեցման փորձը:

Գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանը  երկաթուղային այդ ճյուղը օգտագործում է ռազմական բեռների, այդ թվում՝ ինժեներական զինամթերքի տեղափոխման համար, որոնք արտադրում է Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքի «Պոլիմեր» գործարանը»:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ի սահմաններում՝ Չապաևկա գետի վրա գտնվող երկաթուղային կամրջի վրա: Գնացքների երթևեկությունը կամրջի երկայնքով դադարեցվել է։

Ինչպես հայտնել է «Ռուսական երկաթուղիները»՝ միջադեպի պատճառով հինգ գնացք է ուշանում, կամրջի հենասյուները չեն քանդվել, սակայն մի հատված վնասվել է: Տեխնիկան և սարքավորումները պատրաստ են վերականգնման աշխատանքների համար: Նախնական տվյալներով՝ դա կտևի մի քանի ժամ:

Բացի այդ, ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ևս երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերել Սամարայի կամրջի պայթյունի շրջանում՝ երկաթուղային գծի տակ:

  • Կիսվել: