կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսական ռազմածովային ուժերը ժամանել են Չաբահար՝ մասնակցելու զորավարժությունների Իրանի և Չինաստանի հետ

Ռուսական ռազմածովային ուժերը ժամանել են Չաբահար՝ մասնակցելու զորավարժությունների Իրանի և Չինաստանի հետ

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը ժամանել են Իրանի Չաբահար նավահանգիստ՝ մասնակցելու «Ծովային անվտանգության գոտի-2024» ռազմածովային զորավարժություններին, որոնց ներգրավված են նաև Իրանի և Չինաստանի նավատորմները և ծովային ավիացիան:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ վարժանքներին որպես դիտորդ կներգրավվեն նաև Պակիստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Օմանի, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:

Զորավարժությունների գործնական մասը կանցկացվի Օմանի ծոցի ջրային տարածքում: Դրանց հիմնական նպատակը ծովային տնտեսական գործունեության անվտանգության ապահովման մշակումն է։

  • Կիսվել: