շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024

«Ռոսատոմն» Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում ատոմակայաններ կկառուցի

՛՛Ռոսատոմը՛՛ նախատեսում է ԱԷԿ-ի 600 ՄՎտ միջին հզորության էներգաբլոկներ կառուցել Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում: Այս մասին հայտարարել է ՛՛Ռոսէներգոատոմ՛՛ կոնցեռնի ԱԷԿ-ի շահագործման գծով գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Շուտիկովը։

Նա նշել է, որ արդեն հաստատվել են մինչև 2035 թվականը Ռուսաստանում 12 ատոմային էներգաբլոկների կառուցման պլանները, և քննարկվում է մինչև 2045 թվականը ևս 12-ի կառուցումը։

Նախատեսվում է, որ, ըստ ծրագրերի, մինչև 2045 թվականը Ռուսաստանում միջուկային արտադրության մասնաբաժինը ներկայիս 20 տոկոսից պետք է հասցվի 25-ի:

 

  • Կիսվել: