կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,44 տոկոս. ՌԴ ԿԸՀ

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,44 տոկոս. ՌԴ ԿԸՀ

 2024 թվականին ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցությունը ռեկորդային է Ռուսաստանի նորագույն պատմության մեջ, այն կազմել է 77,44 տոկոս։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։
 
Պամֆիլովան նշել է, գրեթե բոլոր ընտրատեղամասերն ավարտել են աշխատանքը, արձանագրությունների 99,74%-ն արդեն անցկացվել են «Выборы» պետական ավտոմատացված համակարգ։
 
Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի (Երևանի ժամանակով՝ 11։00) դրությամբ ընտրություններին քվեարկել է ավելի քան 87 մլն քաղաքացի, վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կամփոփի մարտի 21-ին:
 
Ռուսաստանի նախագահի ընտրությունները կայացել են մարտի 15-17-ը: Առաջին անգամ դրանք անցկացվել են երեք օրվա ընթացքում և հեռավար էլեկտրոնային քվեարկության կիրառմամբ, որը հասանելի է եղել ՌԴ մարզերի մոտ մոտ մեկ երրորդում:
Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրություններում աջակցության ռեկորդային մակարդակ է ստացել։ ՌԴ ԿԸՀ-ի կողմից քվեաթերթիկների 99%-ի մշակումից հետո նա առաջատարն է 87,34%-ով։
 

  • Կիսվել: