ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Սիրիայի իրավիճակը

ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Սիրիայի իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացում քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը»:

Քննարկվել է նաև Սիրիայում իրավիճակը ընդհանուր առմամբ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:

  • Կիսվել: