շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները։ Այս մասին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Կիևին զենք մատակարարելու մասին լուրերը։

«Մոսկվայի համար զենքի մատակարարման թեման սկզբունքային է, քանի որ նման գործողությունները աճող սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է նա։

  • Կիսվել: