շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռաֆահում վերջին 24 ժամում իսրայելական հարձակումները 24 մարդու կյանք են խլել

Ռաֆահում վերջին 24 ժամում իսրայելական հարձակումները 24 մարդու կյանք են խլել

Անցած 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերը զանգվածային հարձակումներ են իրականացրել Ռաֆահի վրա, ինչի հետևանքով քաղաքում սպանվել է 24 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, հայտնում է Al Jazeera-ն:

Հարվածների հետևանքով վիրավորները տեղափոխվել են Աբու Յուսեֆ ալ Նաջար հիվանդանոց և Քուվեյթի հիվանդանոց: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը նշում է, որ տուժածները հաճախ մի քանի ժամ մնում են առանց օգնության, մինչև բժիշկը կամ բուժանձնակազմը կարողանա օգնել նրանց։

Գազայի կենտրոնում իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Բուրիջ ճամբարին, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ: Մի քանի վիրավորներ տեղափոխվել են Ալ-Աքսայի նահատակների հիվանդանոց, որը նույնպես ծանր վիճակում է գտնվում դեղորայքի ու բուժանձնակազմի բացակայության պատճառով։

  • Կիսվել: