Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն կառաջադրի իր թեկնածությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը։ Իսկ ավելի վաղ հայտնել էր, չի պլանավորում փոխել երկրի սահմանադրությունը 2020 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին։
Նա ասել է նաև, որ թեև կառչած չի նախագահի աթոռից, սակայն պաշտոնը կլքի միան այն դեպքում, երբ բելառուսցիները մերժեն իր թեկնածությունը։
Հավելենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2020 թվականի ամռանը։