կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պուտինը հայտնել է Ադրբեջանի հետ դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների կարեւորության մասին

Պուտինը հայտնել է Ադրբեջանի հետ դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների կարեւորության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ադրբեջանական 12-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրների տարածաշրջանների համագործակցությունը մեծ ավանդ է ներդնում նրանց ժողովուրդների միջեւ վստահության եւ փոխըմբռնման ամրապնդման գործում, համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Տարածաշրջանների համագործակցությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների կարեւոր բաղադրիչն է, այն մեծ ավանդ է ներդնում մեր ժողովուրդների միջեւ վստահության եւ փոխըմբռնման ամրապնդման գործում, ընդլայնում է փոխշահավետ առեւտրի, ներդրումային եւ հումանիտար կապերի առաջմղման հնարավորությունները, ստեղծում պայմաններ երկու երկրների քաղքացիների բարեկեցության բարձրացման համար»,- նրա խոսքերը մեջբերվել են հաղորդագրությունում։

Պուտինը նշել է, որ բարի ավանդույթ դարձած հանդիպումներն ապահովում են ուղիղ երկխոսություն իշխանության մարմինների եւ հասարակական, գիտական ու գործնական շրջանակների ներկայացուցիչների միջեւ միջտարածաշրջանային փոխգործակցության հրատապ հարցերի վերաբերյալ։

«Այս տարի համաժողովի օրակագը, ինչպես միշտ, ծավալուն եւ բովանդակալից է։ Ուշադրության կենտրոնում են կոոպերացման զարգացման տարբեր ուղղությունները արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտում, փոքր եւ միջին ձեռներեցության աջակցությունը, համատեղ նախագծերը շրջակա միջավայրի պաշտպանության գծով»,- ընդգծվել է ՌԴ նախագահի ողջույնի խոսքում։

Ռուսաստանի նախագահը վստահ է, որ բանավեճերը համաժողովի շրջանակում օգտակար եւ կառուցողական կլինեն, ինչպես նաեւ մեկնարկ կտան նոր հեռանկարային գաղափարներին ու նախաձեռնություններին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: