չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պակիստանը հրապարակել է խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքները

Պակիստանը հրապարակել է խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքները

Պակիստանի Ընտրական հանձնաժողովը հրապարակել է կիրակի տեղի ունեցած խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքնը։ Երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցության հետ կապված անկախ թեկնածուները խորհրդարանում ստացել են տեղերի մեծամասնությունը, հայտնում է CNN-ը:

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ անկախ թեկնածուները ստացել են 102 մանդատ, նրանց մեծ մասը կապված է Խանի կուսակցության հետ։

Պակիստանի մահմեդական լիգայի Նավազ կուսակցությունը՝ նախկին վարչապետ Նավազ Շարիֆի գլխավորությամբ, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 73 մանդատով, իսկ Պակիստանի ժողովրդական կուսակցությունը ստացել է 54 մանդատ։

Երկրի երեք հիմնական կուսակցություններից ոչ մեկը խորհրդարանում մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ 169 տեղ չի զբաղեցրել, հետևաբար, չի կարող ինքնուրույն կառավարություն ձևավորել, ինչի արդյունքում պարզ չէ, թե ով է ընտրվելու երկրի հաջորդ վարչապետի պաշտոնում:

Ընտրությունները համարվել են խիստ վիճահարուց, ուղեկցվել են բռնություններով և ընտրակեղծիքների մեղադրանքներով:

  • Կիսվել: