շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
МИР վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերում, բացի «ՎՏԲ Հայաստանի» ենթակառուցվածքից

МИР վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերում, բացի «ՎՏԲ Հայաստանի» ենթակառուցվածքից

Ռուսական МИР վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS-տերմինալներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը: Այդ մասին հայտնել է РБК-ն՝ վկայակոչելով «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցչին:

Հայաստանում գործում է ՎՏԲ-ի 53 մասնաճյուղ, որոնցից 22-ը գտնվում են Երևանում: Հաճախորդներին հասանելի են նաև ավելի քան 190 բանկոմատներ ամբողջ երկրում:

Այժմ МИР քարտերն աշխատում են Հայաստանում և ընդունվում են տեղական բանկերի կողմից:

ՀՀ Կենտրոնական բանկից նշել են, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված:

«Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: