Միջազգային իրավունքի անտեսում է. Զախարովան` Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին
Եմենի ուղղությամբ ԱՄՆ - ի հարվածները միջազգային իրավունքի լիակատար անտեսում են և նպաստում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս գիշեր ԱՄՆ-ն իր գործընկերների հետ միասին ավիահարվածներ է հասցրել Եմենի տարբեր հատվածներում, այդ թվում ՝ մայրաքաղաք Սանայում գտնվող օբյեկտներին: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Եմենում ԱՄՆ-ի և գործընկերների հարվածների թիրախը եղել են անօդաչու թռչող սարքերը, հրթիռները, ինչպես նաև հուսիների հետախուզության տեխնիկական հնարավորությունները:
«Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածները անգլոսաքսերի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի այլասերման և միջազգային իրավունքի լիակատար անտեսման հերթական օրինակն են՝ հանուն տարածաշրջանում իրադրության սրման, սեփական կործանարար նպատակների համար»,-նշել է ռուս դիվանագետը իր Telegram-ալիքում: