կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շեպսը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:

«Ես Կիևում եմ՝ ահազանգելու ժողովրդավարական աշխարհին, որ մենք պետք է վստահ լինենք, Ուկրաինան կհաղթի այս պատերազմում։ Մեծ Բրիտանիան քայլեր է ձեռնարկել՝ ավելին անելու, և ամենամեծ ռազմական աջակցության փաթեթը կտրամադրի Ուկրաինային»,-գրել է Շեպսը:

Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի՝ այժմ յուրաքանչյուր ժողովուրդ պետք է անի նույնը և ապահովի ազատության հաղթանակը բռնակալության նկատմամբ:

 

  • Կիսվել: