կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ

Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ

Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։

«Խաբեբա և հանցավոր սիոնիստական ​​ռեժիմը (նկատի ունի Իսրայելին-խմբ․) տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառն է», - ասվում է Ռայիսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի կառավարության կայքում:

Ռայիսին նշել է նաև, որ Պաղեստինի հարցը «դուրս է եկել իսլամական աշխարհի սահմաններից և դարձել է խնդիր՝ ողջ մարդկության համար»։

Իրանի նախագահը քննադատել է նաև որոշ մուսուլմանական պետությունների՝  Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի նկատմամբ անգործություն ցուցաբերելու համար։

Էբրահիմ Ռայիսիի բնորոշմամբ՝ աշխարհն սկսել է «զզվանք ապրել Իսրայելի և նրա գլխավոր դաշնակցի՝ ԱՄՆ-ի նկատմամբ»։

«Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների խայտառակությունն են,  այսպիսով բացահայտվեց  նրանց իրական էությունը»,- ասել է Իրանի նախագահը։

  • Կիսվել: