կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մահմուդ Աբասը հաստատել է Պաղեստինի նոր կառավարության կազմը

Մահմուդ Աբասը հաստատել է Պաղեստինի նոր կառավարության կազմը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Մուհամմեդ Մուստաֆայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ Մուստաֆան Աբասին ներկայացրել է բարեփոխումների ծրագիր, որը նախատեսում է իրականացնել իր գլխավորած կաբինետը, ինչպես նաև դրա կազմը։ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարը ուսումնասիրել է ներկայացված փաստաթղթերը և ստորագրել նոր կառավարության կազմը հաստատելու մասին հրամանագիրը։ Սպասվում է, որ նրա երդմնակալությունը տեղի կունենա կիրակի՝ մարտի 31-ին։

 

Ինքը՝ Մուստաֆան, վարչապետի պաշտոնի հետ մեկտեղ, նոր կաբինետում կզբաղեցնի Պաղեստինի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը։

 

  • Կիսվել: