կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մահացել է Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը

Մահացել է Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը

Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, այս մասին փետրվարի 28-ին Telegram-ում հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Ինչպես նշում է iz.ru-ն, նա  95 տարեկան էր:

«Մահացել է զարմանալի և պայծառ մարդ՝ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը»,- գրել է նա։

Ռիժկովը ղեկավարել է խորհրդային կառավարությունը 1985-1991 թվականներին։ 2003 թվականից Բելգորոդի մարզից Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ է։ 

Նշենք, որ  նա 2008թ. դեկտեմբերին Սերժ Սարգսյանի որոշմամբ արժանացել էր ՀՀ ազգային հերոսի կոչմանը։

  • Կիսվել: