երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հերթական խումբը սկսել է «Ֆուկուսիմա-1»-ի ջրի վիճակի ստուգումը

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հերթական խումբը սկսել է «Ֆուկուսիմա-1»-ի ջրի վիճակի ստուգումը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների հերթական խումբը հոկտեմբերի 24-ին սկսել է ծովի ջրի ստուգումը «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի շրջանում, որտեղ ավարտվել է ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողման երկրորդ փուլը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Այդ ստուգումն, ինչպես ավելի վաղ հայտնել էր Ճապոնիայի ԱԳՆ-ն, կտևի մինչեւ հոկտեմբերի 27-ը։

Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այս խմբում ընդգրկված են մասնագետներ մի քանի երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, Չինաստանից, Հարավային Կորեայից և ԱՄՆ-ից։ Միաժամանակ ընդգծվում է, որ բոլոր փորձագետները գործում են անձնական անկախ կարգավիճակով։

2011 թվականի մարտին ցունամին շարքից հանել էր «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի էներգետիկական և հովացման կայանքներն, ինչը հանգեցրել էր երեք ռեակտորների միջուկային վառելիքի հալեցման, դրանց կորպուսների քայքայման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութերի արտանետման: Ներկայումս կայանի տարածքը և հարակից շրջանները գործնականում մաքրված են։ Սակայն միջուկային վառելիքի բեկորների սառեցման համար մշտապես ջուր է լցվում քայքայված ռեակտորների մեջ, որը ճեղքերից դուրս է հոսում ռադիոակտիվ խիստ աղտոտվածությամբ:

Այն մաքրված է, սակայն դրանից հետո էլ պարունակում է տրիտում՝ ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ, որը չի ենթարկվում հեռացման։ Այժմ ատոմակայանի տարածքում կուտակվել է ավելի քան 1,34 մլն տոննա ջուր։ Այդ կապակցությամբ Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել այն աստիճանաբար լցնել օվկիանոսը: Այդ գործողությունը կտևի 30-40 տարի։ Ծրագիրը հավանության է արժանացել ՄԱԳԱՏԷ-ի կողմից, սակայն հարուցում  է որոշ երկրների, առաջին հերթին Չինաստանի դժգոհությունը:

  • Կիսվել: