ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Լիբանանում ցուցարարները փակել են խորհրդարանի մուտքերը

Լիբանանում ցուցարարները փակել են խորհրդարանի մուտքերը

Բեյրութում հարյուրավոր ցուցարարներ փակում են խորհրդարանի շենքի մուտքերը. ճանապարհներին կառուցվել են բարիկադներ: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:

Ակտիվիստները թույլ չեն տալիս պատգամավորների մեքենաներին անցնել առաջ: Պատգամավորներից Ալի Ամաարը, որը եկել էր խորհրդարան, մոտեցել է բարիկադներին։ Նա ասել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն հանրահավաք անցկացնել և պաշտպանել իրենց իրավունքները։

Բարիկադները ճեղքել փորձող պատգամավորների խմբի վրա ակտիվիստները քարեր են նետել։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատգամավորների մի մասը կարողացել է հասնել աշխատավայր։ Որոշ խորհրդարանականներ հրաժարվել էլ են մասնակցել այսօրվա նիստին՝ պաշտպանելով քաղաքացիների բողոքը։

Այսօր նախատեսված էր խորհրդարանի նիստը, որտեղ պետք է ընդունվեին մի շարք օրենքներ, այդ թվում` համաներման մասին օրենքը: Քաղաքացիները մտավախություն ունեն, որ համաներման տակ կընկնեն կոռուպցիոն սխեմաներում ներքաշված պաշտոնյաները և կխուսափեն պատասխանատվությունից։

  • Կիսվել: