Կյանքից հեռացել է մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը
52 տարեկան հասակում մահացել է հայտնի մարզական մեկնաբան և լրագրող Վասիլի Ուտկինը, հայտնում է «Էգրիսի» սիրողական ֆուտբոլային ակումբի տելեգրամյան ալիքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Մահվան պատճառները չեն նշվում։
«Մեզ համար շատ ցավալի է գրել այս գրառումը: Բայց դա ճիշտ է: Վասիլին այլևս մեզ հետ չէ», - ասվում է հաղորդագրության մեջ: