կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Կրոկուս»-ի ահաբեկչության գործով ներգրավվածներն ավելացվել են ահաբեկիչների ցուցակում

«Կրոկուս»-ի ահաբեկչության գործով ներգրավվածներն ավելացվել են ահաբեկիչների ցուցակում

Ռոսֆինմոնիտորինգը «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության մեղադրյալներին ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Ցուցակում ընդգրկված են չորս տղամարդիկ, որոնք, ըստ քննիչների, ահաբեկչության անմիջական հեղինակներն են՝ Դալերջոն Միրզոևը, Սայդակրամ Ռաչաբալիզոդը, Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովը։

Մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» (Crocus City Hall) համերգասրահում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Պիկնիկ խմբի ելույթից առաջ զինված անձինք ներխուժել են սենյակ և կրակ բացել ներկաների վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 140 մարդ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: