Կիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին երդմնակալության կապակցությամբ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA), փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կորեայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Կիմ Չեն Ընը անձնական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Պուտինն իր կյանքում 5-րդ անգամ հանդիսավոր կերպով ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։ Պաշտոնավարման նոր ժամկետը կտևի մինչև 2030 թվականը։