երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խստորեն դատապարտում ենք Իրանի անխոհեմ հարձակումը Իսրայելի վրա․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Խստորեն դատապարտում ենք Իրանի անխոհեմ հարձակումը Իսրայելի վրա․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խստորեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ իր երկիրն աշխատում է դաշնակիցների հետ՝ «իրավիճակը կայունացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար»: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ես խստորեն դատապարտում եմ իրանական ռեժիմի անխոհեմ հարձակումը Իսրայելի վրա: Իրանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մտադիր է ավերածություններ գործել իր սեփական բակում։

Մեր դաշնակիցների հետ մենք շտապ աշխատում ենք իրավիճակը կայունացնելու և հետագա էսկալացիան կանխարգելման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետը իր X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։

Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում։

  • Կիսվել: