երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին. Al Jazeera

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին. Al Jazeera

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ ԶԼՄ-ի, հարվածները հասցվել են գիշերը և վաղ առավոտյան։

Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր իսրայելական ուժերի և «Հեզբոլլահի» միջև փոխհրաձգություն է տեղի ունենում գրեթե ամեն օր և հիմնականում սահմանափակվում է սահմանամերձ շրջաններով:

Սակայն դրանց ինտենսիվությունն ու հաճախականությունը մեծացել են, ինչը մտահոգություն է առաջացնում հակամարտության ընդլայնման վերաբերյալ, ընդգծում է Al Jazeera-ն։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ որսացել է Լիբանանից արձակված 40 հրթիռ, ինչը զինված խմբավորման ամենամեծ գրոհն էր հոկտեմբերի 7-ից ի վեր:

  • Կիսվել: