երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելի արտգործնախարարը Հռոմում կքննարկի Գազայում իսրայելցի պատանդներին ազատելու հարցը

Իսրայելի արտգործնախարարը Հռոմում կքննարկի Գազայում իսրայելցի պատանդներին ազատելու հարցը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մեկնել է Հռոմ, որտեղ մտադիր է իր իտալացի գործընկերոջ և երկրի պաշտպանության, ներքին գործերի նախարարության ղեկավարների հետ քննարկել նաև Գազայի հատվածում պահվող  պատանդներին ազատելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի արտգործնախարարությունը՝ հավելելով, որ գերատեսչության ղեկավարի հետ Հռոմ է մեկնել  նաև Գազայում պատանդների հարազատների պատվիրակությունը:

 

«Այցը նվիրված է առևանգվածներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի շարունակման համար միջազգային լեգիտիմության պահպանմանն ուղղված ջանքերին»,- նշել են Իսրայելի ԱԳՆ-ում։

  • Կիսվել: