չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանի հյուսիսում ոչնչացվել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ կապված խումբ

Իրանի հյուսիսում ոչնչացվել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ կապված խումբ

Իրանի Բաբոլսար քաղաքում ձերբակալվել են Մոհալաթ երիտասարդական ցանցի» առաջնորդները, որոնք կապված են Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ, գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Բաբոլսարում ԻՀՊԿ հրամանատար Մուստաֆա Բազունդը հայտնել է, որ այս խմբավորումը գործում է «Բաբոլսար Մահալաթի երիտասարդներ» անունով՝ նպատակ ունենալով խաբել  երիտասարդներին։

Նա հավելել է. «Իրանում անցած տարի տեղի ունեցած անկարգությունների սկզբից այս ցանցը փորձում էր տեղեկատվություն տրամադրել թշնամական լրատվամիջոցներին և գրավել երիտասարդներին ու դեռահասներին Իրանից դուրս ապաստան տալու կեղծ խոստումներով»: 

Բաբոլսարում ԻՀՊԿ  հրամանատարը հավելել է, որ ձերբակալված անձինք անմիջական կապի մեջ են եղել Իրանից դուրս գտնվող հակահեղափոխական ուժերի հետ և Իրանի անվտանգության դեմ ուղղված բազմաթիվ գործողություններ են իրականացրել:  

2022թ. սեպտեմբերի վերջին Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցան անկարգություններ, և հենց առաջին օրերին ակնհայտ դարձավ որոշ լրատվամիջոցների դերն այդ անկարգությունների տարածման գործում:

  • Կիսվել: