«Ինտերֆաքս» լրատվական գործակալության խմբագրի անհետացման լուրը հաստատվել է
Մոսկվայի ոստիկանությունը հաստատել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության խմբագիր Մարգարիտա Իգնատովայի անհետացման լուրը:
Հիշեցնենք, որ նա նոյեմբերի 17-ին առավոտյան դուրս է եկել տնից և չի վերադարձել:
«Ներկա պահին պարզվում է 1990 թվականին ծնված աղջկա գտնվելու վայրը: Ոստիկանություն դիմել է նրա մայրը, այժմ որոնումներ են իրականացվում»,- հայտնել է ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լրագրողը նոյեմբերի 17-ին դուրս է եկել տնից՝ եկեղեցի գնալու նպատակով, սակայն անհետացել է: