Իլ-76-ի կործանման վայրում հայտնաբերվել են ենթադրյալ հրթիռի բեկորներ
Բելգորոդի շրջանում Իլ-76-ի կործանման վայրում հայտնաբերվել են ենթադրյալ հակաօդային կառավարվող հրթիռի բեկորներ, հայտնել են օպերատիվ ծառայությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ, ըստ գործակալության զրուցակցի, այս բեկորները հաստատում են օդանավի վրա արտաքին ազդեցությունը, դրանք կուղարկվեն փորձաքննության։
ՏԱՍՍ-ի աղբյուրը նաև ասել է, որ բոլոր մետաղական բեկորների որոնողական աշխատանքներն իրականացվում են զինվորականների, քննիչների և քրեագետների կողմից։
Ռուսաստանի ՊՆ-ի պնդմամբ՝ հունվարի 24-ին Բելգորոդի շրջանում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է խոցվել Խարկովի մարզից երկու զենիթահրթիռային հրթիռներով։ Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի գերի, 3 ուղեկցող անձ և անձնակազմի 6 անդամ։ Նրանք բոլորը մահացել են։