կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այդ մասին տեղեկանում նեք ՏԱՍՍ գործակալությունից:

Քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով ժամը 19:00-ին: Օրվա ընթացքում հանրապետության շուրջ 1,81 մլն քաղաքացի կկարողանա օգտվել ձայնի իրավունքից։

Ժողովում (միապալատ խորհրդարան) տեղերի համար կպայքարեն 17 կուսակցությունների և կոալիցիաների (5 կոալիցիաների կազմի մեջ են մտնում մոտ 50 կուսակցություններ) թեկնածուները:

Ակնկալվում է, որ ձայների մեծամասնության համար հիմնական պայքարը կծավալվի Դիմիտար Կովաչևսկիի «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական ​​միության (ՄՍԴՄ) գլխավորած «Հանուն եվրոպական ապագայի» կոալիցիայի և Հրիստիան Միցկոսկիի «Մակեդոնիայի ներքին  հեղափոխական կազմակերպություն - Դեմոկրատական ​​կուսակցությունը հանուն մակեդոնական ազգային միասնության» (ՄՆՀԿ-ԴԿՄԱՄ) խոշորագույն ընդդիմադիր կուսակցության գլխավորած «Քո Մակեդոնիան» կոալիցիայի միջև:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել երկու թեկնածուներ. ՄՆՀԿ-ԴԿՄԱՄ-ի ներկայացուցիչ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան և հանրապետության գործող նախագահ Ստևո Պենդարովսկին, որին աջակցում է ՄՍԴՄ-ն։ Երկու թեկնածուներն էլ մասնակցել են 2019 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որտեղ մասնակցությունը կազմել է 46,7 տոկոս։ Այն ժամանակ հաղթել է Պենդարովսկին:

  • Կիսվել: