ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրթիռային հարված Խարկովում. կա զոհ

Հրթիռային հարված Խարկովում. կա զոհ

Խարկովի իշխանությունները հայտնել են ռուսական ուժերի կողմից հրթիռային նոր հարվածի մասին, փոխանցում են ԶԼՄ-ները:

Մասնավորապես նշվում է, որ քաղաքապետ Իգոր Տերեխովն ասել է, որ Խարկովի բնակելի թաղամասի հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ։

Նշենք, որ Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Խարկովին հասցված գիշերային հարվածների մասին, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել 11 մարդ։

Հավելենք, որ Մոսկվան չի մեկնաբանել այս տեղեկությունները:

  • Կիսվել: