շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հարավային Կորեայի ներկայիս եւ նախկին նախագահները վիճում են երկու շների խնամակալության պատճառով

Հարավային Կորեայի ներկայիս եւ նախկին նախագահները վիճում են երկու շների խնամակալության պատճառով

Հարավային Կորեայի նախկին նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել Հյուսիսային Կորեայի կողմից որպես նվեր ուղարկված երկու շներից՝ իր իրավահաջորդի կողմից աջակցության բացակայության պատճառով, գրում է Independent-ը:

Փունսան տեսակի երկու որսորդական շները՝ Գոմին եւ Սոնկանը, ուղարկվել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի կողմից՝ որպես «խաղաղության նվեր» 2018 թվականի գագաթաժողովից հետո, որտեղ Կիմը համաձայնել էր փակել հրթիռների փորձարկման վայրը։

Նրանց հարավ ժամանելուց ի վեր Մունը պահել է սպիտակ որսորդական շներին եւ մայիսին ժամկետի ավարտից հետո նրանց տարել է իր առանձնատուն:

Շները իրավաբանորեն դասակարգվում են որպես նախագահական արխիվին պատկանող հանրային սեփականություն, սակայն Մունը պնդել է, որ դրանք պահվեն նույնիսկ նախագահի պաշտոնը լքելուց հետո, եւ նրա իրավահաջորդը՝ Յուն Սուկ Յոլը, համաձայնել է։

2021 թվականին Գոմին յոթ ձագ է լույս աշխարհ բերել, որոնցից մեկին Մունը եւ նրա կինը մեծացրել են, իսկ մնացած վեցին, ըստ տեղեկությունների, հանձնել են այլ ընտանիքների: Մինչ Մունի պաշտոնը լքելը, նախագահի քարտուղարի եւ նախագահական արխիվի այն ժամանակվա ղեկավարի միջեւ համաձայնագիր է ստորագրվել երեք շներին պահելու ծախսերը հոգալու համար։

Ներքին գործերի նախարարությունն այնուհետեւ պատրաստել է նախագիծ, որը հաստատել է, որ նախկին նախագահին ամսական մոտ 1500 ֆունտ սթեռլինգ սուբսիդիա կտրամադրի շների բուծման համար:

Սակայն այս փորձը ձախողվել է գործող նախագահի վարչակազմի «անբացատրելի դիմադրության» պատճառով։ Նախկին նախագահ Մունը երկար ժամանակ է մեծացնում է փունսան շներին։ Նա շատ հիասթափված է այս որոշումից, հատկապես հիմա, երբ Գոմին վիրահատության է ենթարկվել»,- ասվում է նրա գրասենյակի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նախագահ Յոլի գրասենյակը հայտնել է, որ գործակալությունները դեռ քննարկում են այդ հարցը:

  • Կիսվել: