Հալեպում գտնվող թուրքական բազայում ուժգին պայթյուններ են որոտացել
Al Mayadeen-ի թղթակիցը հայտնել է, որ շաբաթ օրը կեսգիշերից հետո թուրքական ռազմաբազայում ուժգին պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մարեա քաղաքին մերձակա Ալ-Այուն գյուղում:
Պայթյունը որոտացել է Հալեպի հյուսիսային գյուղական շրջաններում գտնվող Ազազ շրջանում, որը գտնվում է Թուրքիայի կողմից աջակցվող այսպես կոչված «Սիրիայի ազգային բանակի» զինյալների վերահսկողության տակ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ թիրախավորվել է թուրքական բազայի ներսում գտնվող ավտոմեքենան։