կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղրիմում երկաթուղու վրա ահաբեկչություն է կանխվել. մանրամասներ

Ղրիմում երկաթուղու վրա ահաբեկչություն է կանխվել. մանրամասներ

Ղրիմում ահաբեկչություն է կանխվել։ Ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ, որը պատրաստվում էր հրկիզել երկաթուղու ռելեի պահարանը ռազմական փոխադրումները խափանելու համար։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն:

«Սիմֆերոպոլում անցկացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 1999 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որն ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նախապատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել` հրկիզելով «Ղրիմի երկաթուղի» պետական ձեռնարկության ռելեային պահարանը՝ ռազմական փոխադրումները խափանելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ձերբակալվածից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնք պարունակում են նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ:
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ։

  • Կիսվել: